2829 դիտում
14:14 17-02-2015
Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ծանր է. մինչև հիմա նրան հիվանդանոց տեղափոխելու թույլտվություն չի տրվել
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա, ծանր է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ բժիշկների են հրավիրել, ովքեր տեղում են հետազոտել Հակոբ Հակոբյանին, բայց հետազոտության ադյունքները դեռ հայտնի չեն:
Փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ փետրվարի 19-ին դատալսում է նշանակված: «Կալանքի որոշումը վերաքննիչում բողոքարկել էինք, հիմա պետք է որոշվի՝ առաջին ատյանի որոշումը հիմնավորվա՞ծ էր, թե՞ ոչ»,- ավելացրեց նա:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Հ. Հակոբյանի` Ճոյտի՝ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ անգամ գիտակցությունն էր կորցրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա որդին` Արմեն Հակոբյանը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ նախկին պատգամավորը շատ նյարդայնացած վիճակում է գտնվում և իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Ավելին` համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Փաստաբանը նաեւ ավելացրել էր, որ պատրաստվում են փետրվարի 9-ին մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Փետրվարի 4-ին էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել էին օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ:
Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»