211652_close_icon
views-count898 դիտում article-date 18:24 08-07-2022

Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով տրամադրվող քաղաքաշինական թույլտվությունների քանակն օրեցօր ավելանում է: 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում www.e-Permits.am միասնական համակարգում արդեն գրանցվել է 1100 օգտատեր, ներկայացվել է 2210 դիմում և տրամադրվել 1480 թույլտվություն։ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության խոշորացված 4 համայնքում նախագծման և շինարարության թույլտվությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ www.e-Permits.am համակարգի միջոցով:

Համակարգից օգտվում էԿոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքների 41 բնակավայր:

Շինարարության ոլորտի ցուցանիշները վկայում են, որ տարբերգերատեսչություններից և կազմակերպություններից«մեկ պատուհան» սկզբունքով միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու «e-Permits»համակարգի հնարավորության շնորհիվ բնակարանաշինությունընշված համայնքներում ակտիվացել է:

Վեց ամիսների արդյունքները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է թվայնացման գործընթացը՝ առաջիկայում ներգրավելով նոր համայնքներ: Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Հայաստանի բոլոր համայնքներում պետք է անցում կատարվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրմանէլեկտրոնային համակարգի կիրառությանը: Մինչ այդ, համակարգի կիրառման ընթացքում առաջացող խնդիրների, ի հայտ եկած թերությունների շտկմամբ համակարգը պարբերաբար կկատարելագործվի:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե
 

Նմանատիպ նյութեր