Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ֆիլմարտադրությունից բացի, որոշել է ձեռքի հետ էլ քաղաքականությամբ զբաղվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ֆիլմարտադրությունից բացի, որոշել է ձեռքի հետ էլ քաղաքականությամբ զբաղվել։ Նա այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական տարբեր թիմերի հետ։ Վերջինս հանդիպել է և՛ Վարդան Օսկանյանի «Համախմբման» թիմի հետ, և՛ Դալլաքյանի ապագա կուսակիցների։
«Ժամանակ»–ի տեղեկություններով, սակայն, Հակոբ Հակոբյանը վերջնական որոշում կայացնելու համար սպասում է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին որոշմանը։ Չի բացառվում, որ Ճոյտի վերջնական որոշումը կանգ առնի հենց Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վրա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ [/b]