18674 դիտում
17:01 03-10-2014
Ինչու՞ է ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանը հերքում, որ ինքը եղել է «գայի պլաշադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW մակնիշի 06 ՕՏ 606 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն օպերատիվ տվյալներ է ստացել, որ մեքենայի սեփականատեր՝ Արմավիրի մարզի Պռոշյան 17 Ա տան բնակիչ Արայիկ Հակոբի Հակոբյանը BMW-ի վրա տեղադրել է իր հոր՝ Հակոբ Հակոբյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի համարանիշները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված օրինախախտման համար հայր և որդի Հակոբյանները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100,000-ական դրամով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Հակոբյանը հանրությանը հայտնի «Ճոյտ» մականվամբ գործածար Հակոբ Հակոբյանն է, ով [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ իրենք BMW չունեն, և իր տղան այլ մեքենա է վարում: Հարցին, թե անգամ տուգանային հրապարակու՞մ չի եղել, արձագանքել է. «Ո՛չ, ի՞նչ ունեմ խաբելու, ես այնտեղ չեմ եղել: Ես զբաղված եմ իմ սցենարով գրված ֆիլմերի նկարահանումներով եւ ամբողջ օրն այդ աշխատանքներով եմ զբաղված»:
[img]/ups/images/0968299001412343026574060.jpg[/img][img]/ups/images/0844833001412343022784593.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+