Չինաստանն առաջին անգամ հանդիսատեսին 5-րդ սերնդի կործանիչ է ցուցադրել
Չինաստանում ընթացող Airshow China-2016 ավիաշոուի ժամանակ առաջին անգամ հանդիսատեսին ցուցադրվել է 5-րդ սերնդի J-20 կործանիչը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ ավիաշոուն ընթանում է 1996 թ.-ից Չժուհայ քաղաքում: Այս տարի շոուին մասնակցել է 560 օտարերկրյա ընկերություն՝ աշխարհի 23 երկրներից:
Ռուսաստանը նույնպես մասնակցել է ավիաշոուին և ցուցադրել ժամանակակից տեխնիկայի 220 օրինակ:
Նշենք նաև, որ J-20-ը 3-րդն է նմանատիպ կործնիչներից՝ ամերիկական F-22-ից և ռուսական ПАК ФА-ից հետո: