«Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա» խաղից առաջ մարզադաշտը էվակուացվել է
Մանչեսթերում «Էթիհադ Ստեդիում» մարզադաշտը Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա» խաղից առաջ էվակուացվել է:
Մարզադաշտի բոլոր աշխատակիցները և այնտեղ արդեն ժամանած երկրպագուները տեղի ժամանակով 18:00-ի սահմաններում էվակուացվել են: Որոշ ժամանակ անց աշխատակիցներին թույլատրել են մարզադաշտ վերադառնալ:
Էվակուացիայի պատճառը չի նշվել, միայն հաղորդվել է, որ դա եղել է «անհրաժեշտություն»: