Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է բարեգործական միջոցառմանը
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակումբի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը (Manchester United Foundation):
«Լսեք, փոքրիկ հերոսներ, միշտ հավատացեք և մի հանձնվեք: Հրաշալի օր է, այն լի է ուրախությամբ և տպավորություններով», գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում: