211652_close_icon

ԵՄ-ն 2 նոր ծրագրեր կֆինանսավորի Վայոց Ձորում և Արագածոտնում

views-count6337 դիտում article-date 20:34 01-11-2016
«2017թ. մենք ունենք ուղղակի համայնքային ֆինանսավորման ծրագրեր: ԵՄ բյուջետային ֆինանսավորմամբ 2 նոր ծրագրեր են իրականացվելու Վայոց Ձորի և Արագածոտնի գյուղական համայքներում»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա` խոշորացվող համայնքների ֆինանսավորման առումով 2017թ. 18 համայնքներում լինելու է 12 մլն դոլարի ֆինանսական ներարկում միջազգային դոնորների կողմից, պետությունը համաֆինանսավորելու է այդ ծրագրերը:

Նմանատիպ նյութեր