Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը
                        Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Աբխազիայի պաշտպանության նախարար Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը։
«Այսօր մենք կքննարկենք և համաձայնագիր կստորագրենք մեր ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման ու Աբխազիայի զինված ուժերի սպառազինությունների արդիականացում իրականացնելու վերաբերյալ»,-ասել է Շոյգուն։
Վերջինի հայտարարությունից հետո նախարարները ստորագրել են համաձայնագիրը:
Շոյգուն հիշեցրել է, որ ՌԴ-ն ու Աբխազիան ստեղծել են երկու պետությունների պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

