Սեյրան Օհանյանի «դաշինքը» կֆինանսավորի Արա Աբրահամյանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանը առաջիկայում` հունվարյան արձակուրդներից հետո, կհայտարարի քաղաքական նոր դաշինքով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
«Փաստի» հավաստի տեղեկություններով` դաշինքը կֆինանսավորի Ռուսաստանի և «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Դաշինքում նրա, այսպես ասած, ներկայացուցիչը կլինի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Այժմ հավաքագրման գործընթաց է: Առանցքային դեմքերից են Վիկտոր Դալլաքյանը և Ամարասի Արթուրը:
Ի դեպ, վերջինս դաշինք է մտնում հոծ խմբով, իր տղերքով, մշակույթի ոլորտի իր ընկերներով (Հրանտ Թոխատյան և այլք): Դաշինքի անվանումը դեռ քննարկվում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]