4132 դիտում
19:17 31-10-2016
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում
Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում նշվեցին նաև Նյուրնբերգի հայ համայնքի ձևավորման 35-ամյակը և Գերմանահայ բժիշկների միության 25-ամյակը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Նյուրնբերգից ընտրված Բունդեսթագի պատգամավոր Գաբրիելա Հայնրիխն ու Գերմանահայ բժիշկների միության նախագահ դոկտոր Մարգարիտա Ասոյան-Լինքը, ով նաև Նյուրնբերգի հայ համայնքի ղեկավարն է:
Շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ բարձր է գնահատում համայնքի դերը հայ-գերմանական հարաբերությունների սերտացման, ինչպես նաև հայ մշակույթն ու ավանդույթները գերմանական հասարակությանը ներկայացնելու գործում:
Միջոցառմանը ներկա էին նաև Բունդեսթագի և Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Կատարումներով հանդես եկան Նյուրնբերգի օպերայի մենակատարներ Հրաչուհի Բասենցը, Սուրեն Մանուկյանն ու Գոռ Հարությունյանը` ներկայացնելով հայ և եվրոպացի դասականների ստեղծագործություններ:
Միջոցառման շրջանակներում դեսպան Սմբատյանը երգչուհի Հրաչուհի Բասենցին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը:
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
18:05 26-09-2016
Լիբանանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում
Այս բաժնից
841 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)