Մինչ XIX դարի կեսը Գրանդ բազարը եղել է ստրկավաճառության խոշոր կենտրոն․ հետաքրքիր փաստեր
Գրանդ բազարը աշխարհի ամենամեծ փակ շուկաներից մեկն է: Գտնվում է Ստամբուլի պատմական հատվածում` Ֆաթիհ թաղամասում:
Բազարի կառուցումը սկսվել է դեռևս Մեհմեդ II Ֆաթիհի օրոք՝ Կոստանդնուպոլսի անկումից անմիջապես հետո: Նախկինում այդ վայրերում են գտնվել բյուզանդական քաղաքային շուկաները: Սուլթանի հրամանով կառուցվել է երկու բեդեստան, որոնց շուրջը կառուցվել է շուկան: Հաջորդող տարիներին շուկան մեծապես կառուցվել և վերաշինվել է: 1894 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո, տեղի է ունեցել շուկայի լայնամասշտաբ վերանախագծում:
Օսմանյան ժամանակաշրջանում Գրանդ բազարում զբաղվել են ոչ միայն առևտրով, այլ նաև ֆինանսական և տնտեսական գործունեությամբ: Բազարում գործել են բանկեր, առկա է եղել նաև բորսա: Մինչ XIX դարի կեսը Գրանդ բազարը եղել է ստրկավաճառության խոշոր կենտրոն:
Գրանդ բազարը ունի, ընդհանուր առմամբ, 18 դարպասներ, որոնց թվում հայտնի է կենտրոնական «Նուրուօսմանիե» դարպասը (տեղակայված է Չեմբերլիթաշ հրապարակում): Դարպասի վրա գրված է «Աստված ներում է նրան, ով իրեն տալիս է առևտրին»: Հայտնի է նաև Բեյազիդ դարպասը, որը գտնվում է Բեյազիդ հրապարակում:
Շուկայի փողոցները պահպանել են իրենց հին անվանումները՝ Ակնագործների, Նարգիլեագործների փողոց, Ինքնաեռի փողոց և այլն:
2013 թվականին Գրանդ բազարը դարձել է աշխարհի ամենաայցելվող տեսարժան վայրը: 2013 թվականին ավելի քան 91 միլիոն մարդ է այցելել Գրանդ բազար: