211652_close_icon
views-count5912 դիտում article-date 22:16 30-10-2016

Անգլիա. «Չելսին» ու «Լիվերպուլը» վերականգնեցին ինտրիգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում 2:0 հաշվով բավական վստահ հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» հետ` 2:0: Նշենք, որ Անտոնիո Կոնտեի թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տանում` սեփական դարպասները պահելով անառիկ: Իր հերթին «Լիվերպուլը» չափազանց դիտարժան ու գոլառատ խաղում Լոնդոնում 4:2 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է խճճված մնալ. 23 միավորով առաջատարներն են «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Արսենալը» և «Լիվերպուլը»: «Չելսին» ունի 22 միավոր, «Տոտենհեմը»` 20: [b]Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր [/b]«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 0:2 Էդեն Ազար, 6, Դիեգո Կոտա, 55 «Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 2:4 Ջեյմս Մաքարթուր, 18, 33 – Էմրե Ջան, 16, Դեյան Լովրեն, 21, Ջոել Մատիպ, 44, Ռոբերտո Ֆիրմինո, 71
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր