50 տարի անց ԱՄՆ-ն և Կուբան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները
Միացյալ Նահանգները և Կուբան պաշտոնապես վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 50 տարի առաջ:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ այսօր Կուբայում Վաշինգտոնի հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը ներկա կլինեն Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Վերջինը ավելի ուշ կայցելի Հավանա:
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի խոսքով՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նոր փուլ է բացում հարաբերությունների կարգավորման համար, որը կպահանջի խնդիրների լուծման պատրաստատակամություն: