211652_close_icon
views-count1530 դիտում article-date 12:55 25-01-2021

Հնդկաստանի և Չինաստանի սահմանապահ ուժերի զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել․ 2 կողմից էլ կան վիրավորներ. լրատվամիջոցներ

Հնդկաստանի Սիկիմ նահանգի Նակու Լա լեռնանցքի շրջանում Հնդկաստանի և Չինաստանի սահմանապահ ուժերի զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/25/India-China/3504812]Tert.am[/url]-ը՝ հղում անելով [url=https://www.latestly.com/india/news/indian-army-foils-chinese-plas-attempt-to-intrude-into-indian-territory-at-naku-la-in-sikkim-soldiers-sustain-injuries-on-both-sides-reports-2284533.html]Latestly[/url] լրատվական պորտալին։՝ Ըստ հաղորդման՝ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի զինվորականները փորձել են ներխուժել հնդկական տարածք, հնդիկ զինծառայողները նրանց կանգնեցրել են։ Բախումների հետևանքով վիրավորվել է 20 չինացի և 4 հնդիկ զինվոր։ Պարբերականի տվյալներով՝ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Հնդկաստանի և Չինաստանի սահմանապահ ուժերի զինվորների միջև բախումների մասին լուրն ի հայտ է եկել Times Of India թերթի հրապարակումից ժամեր անց, որում նշվում էր, որ Հնդկաստանի և Չինաստանի ցամաքային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները բանակցություններ են վարել, որոնց ժամանակ քննարկել են սահմանամերձ շրջաններում իրավիճակը։ Ինչպես տեղեկացրել է թերթը, հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մենոնը և Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի հարավային Սինցզյան ռազմական շրջանի հրամանատար գեներալ Լյու Լինը: Հանդիպումը տևել է 15 ժամ․ այն սկսվել է կիրակի և ավարտվել է երկուշաբթի՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 02:30-ին։ Իրավիճակը Լադակխում սրվել էր անցյալ տարվա մայիսին՝ շուրջ 250 չինացի և հնդիկ զինվորների մասնակցությամբ բախումներից հետո: Երկու կողմից էլ ավելի քան 100 մարդ էր վիրավորվել։ Լույս հունիսի 16-ի գիշերը Լադակխի Գալվան գետի շրջանում նոր բախումներ էին տեղի ունեցել: Զհվել էր առնվազն 20 հնդիկ զինծառայող, 76-ը՝ վիրավորվել էին։ Հնդկական կողմը նաև պնդել էր, որ բախումների ընթացքում սպանվել և վիրավորվել է մինչև 45 չինացի զինվոր:

Նմանատիպ նյութեր