211652_close_icon

Լիտվայում նոր բրոշյուր է լույս տեսել Ռուսաստանից պաշտպանվելու մասին

views-count2804 դիտում article-date 16:41 29-10-2016
Լիտվայի իշխանությունները նոր բրոշյուր են հրատարակել քաղաքացիական պաշտպանության խորհրդատվության հարցով, թե ինչպես է պետք պաշտպանվել Ռուսաստանի ներխուժումից, հաղորդում է BBC-ն։ 75 էջից բաղկացած բրոշյուրը տարածվել է մի քանի հազար օրինակով։ Նոր գրքույկը, որը հրատարակել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը, տարածվում է երիտասարդական կազմակերպությունների միջոցով համացանցում և հանրային վայրերում։ «Գլխավորը, որ քաղաքացիներն աչալուրջ լինեն և ունենան հակազդելու կամք։ Երբ առկա են այդ տարրերը, ագրեսորի համար հեշտ չի լինի ստեղծել ռազմական ներխուժում»,-խորհուրդ է տրված գրքույկում։ Նշենք, որ 2017 թվականին նԱՏՕ-ն պատրաստվում է Արևելյան Եվրոպայում՝ մասնավորապես Լիտվայում, Լեհաստանում, Լատվիայում և Էստոնիայում 4 գումարտակ տեղակայել։

Նմանատիպ նյութեր