211652_close_icon
views-count1771 դիտում article-date 13:41 12-02-2014

Թուրքիայում հայերի և թուրքերի հարևանության մասին պատմող նոր գիրք է լույս տեսել

Թուրքիայում լույս է տեսել «Մեր տատիկների հարևանները» գիրքը: Այն Զեքերյա Բաշքալի, Նիյազի Օզդեմիրի, Մեհմեթ Մերջանի, Մեհմեթ Բեշիրիլի, Հանիֆ Վուրալի և այլոց համատեղ աշխատանքի արդյունքն է: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1433]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ գիրքը, գրավոր և բանավոր աղբյուրների վրա հիմնվելով, ներկայացնում է Թուրքիայում բնակվող հայերի և թուրքերի հարևանությունը, փորձում է լույս սփռել ժամանակի քաղաքական իրադարձությունների ստվերում մնացած միմյանց հետ կողք կողքի ապրող հարևանների բազմակողմանի փոխհարաբերությունների վրա: Թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի փոխանցմամբ՝ գիրքը ներկայացնում է պատմություններ համերաշխության մեջ ապրող թուրքերի և հայերի կենցաղի, առօրյայի մասին, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանը, միջավայրը բնութագրող անեկդոտներ, որոնք հիմնականում ներկայացվում են գրքի առաջին գլխում: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1433]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր