211652_close_icon
views-count2567 դիտում article-date 10:50 29-10-2016

ՀՀԿ համագումարին հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։ Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ համագործակցող և մեր համակիր տեղական կուսակցություններին»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը որ կուսակցություններին է վերաբերում։ Նա հաստատել է, որ կհրավիրվի ՀՅԴ-ն։ Իսկ թե «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կամ նրանց ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կհրավիրվեն, Թադևոսյանը դժվարացել է պատասխանել։ «Կորոշենք, դեռ որոշված չէ, այդ հարցերը չենք քննարկվել։ Մեկ շաբաթից պարզ կլինեն մանրամասները»,- եզրափակել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր