211652_close_icon
views-count5264 դիտում article-date 18:05 26-11-2016

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. Հարգելի պատվիրակներ և համագումարի հյուրեր, Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Մեր երկրները կապված են միմյանց հետ ընկերական և բարիդրացիական դարավոր կապերով: Մեր կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցմամբ, ստեղծվեցին նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման համար: Այսօր երկու պետությունների կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը: Ռուս-հայկական հարաբերություններն ընդգրկում են բազում ոլորտներ՝ առևտրատնտեսական, էներգետիկ, ներդրումային, մշակութային և հումանիտար: Այս բազմապլանային գործընկերության կարևոր մաս է կազմում «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կառուցողական համագործակցությունը: Համոզված եմ, որ մեր միջկուսակցական համագործակցությունն այսուհետ էլ հաջողությամբ կզարգանա: Իսկ համագումարը նոր կարևոր փուլ կդառնա ձեր կուսակցության գործունեության մեջ, կնպաստի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի սոցիալական և տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը: Ցանկանում եմ Համագումարին բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ եղբայրական Հայաստանի, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և բարգավաճում:

Նմանատիպ նյութեր