Ակտիվացել են Հալեպի գնդակոծությունները. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
Գրոհայինները Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի մի քանի թաղամասերի գնդակոծությունը ակտիվացրել են։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
Ըստ տեղեկությունների՝ միայն վերջին օրերին 100-ից ավելի ական է նետվել քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ ավելի քան 150 խաղաղ բնակիչ։ Տուժածների մոտ հիմնականում առկա են ոտքերի, ձեռքերի և ծնոտի բեկորային վնասվածքներ։
Նախօրեին գնդակոծվել են քաղաքի 8 թաղամասեր։ Ահաբեկիչները կիրառում են գազային բալոններ, պայթուցիկներ և չկառավարվող ականներ։