Ռմբակոծվում է Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանը. հայերի մեջ կան զոհեր և վիրավորներ
                        Հալեպում շարունակվում են կառավարական զորքերի և զինված խմբավորումների միջև թեժ բախումները: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ռմբակոծվում է հատկապես հայաշատ Նոր Գյուղ շրջանը: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: 
Զոհերի և վիրավորների մեջ կան նաև հայեր: Զոհվել են Սագօ Աշնալըքեանը և Լեւոն Գէորգեանը։ Վիրավորվել են
Վրէժ Եագուպեանը
Ժագ Տէկիրմենճեանը
Յարութ Աբիկեանը
Արաքսի Օրուլեանը
Յասմիկ Մանուէլ-Թիւթիւնճեանը
Կարօ Քարակիւլլէյեանը
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

