Արտակարգ վթար Սյունիքի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մեղրի գետում
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ագարակի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Ծատուրյանը Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 CL 381 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել Մեղրի գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը և Մեղրիի հիվանդանոցի հերթապահ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և վարորդը ինքնուրույն է դուրս եկել գետից։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։
Փաստի առթիվ Մեղրիի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի