211652_close_icon
views-count51293 դիտում article-date 19:47 13-03-2015

Նոր մանրամասներ Մեղրի քաղաքում տեղի ունեցած Mercedes G500-ի ողբերգական վթար-հրդեհից. վիրավորները մաքսատան աշխատակիցներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Սիմոնյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ այսօր՝ մարտի 13-ին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի բնակիչ, սակայն նույն մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող 28-ամյա Սերոբ Նորեյանն էր, իսկ վիրավորներն են՝ նրա եղբայրը՝ Բազմաբերդ գյուղում ծնված, սակայն Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 92 շենքի բնակիչ, 33-ամյա Ստյոպա Նորեյանը, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 15 շենքի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 2-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Ադամյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ադամյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսատան 4-րդ բաժանմունքում՝ որպես տեսուչ, իսկ Ա. Ղազարյանը՝ նույն Մեղրիի մաքսակետի նախաբացթողումային հսկողության վարչության տեսուչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամբողջովին մոխրակույտի վերածված Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան հաշվառված է մեկ այլ անձի անունով, սակայն այն միշտ վարել է Ա. Ղազարյանը և հիմա ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար, թե նշված անձանցից ով է եղել վարորդը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նորեյան եղբայրները զբաղվում էին շինարարությամբ և գյուղում բոլորը նրանց ճանաչում են՝ որպես պարկեշտ, մեծին հարգող անձնավորություններ և ողջ գյուղը շոկի մեջ է Սերոբի մահվան լուրը իմանալուց հետո: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/13/45978/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 13-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի վերջնամասում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող տարածքում, Mercedes G 500 մակնիշի 55 TT 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված մեքենայով բախվել էր ճանապարհի եզրին կայանված ԿԱՏ 330 Դ մակնիշի էկսկավատորին: Վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել էր հրդեհ: Վթարի վայր էին ժամանել Մեղրի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարի հետևանքով Մեղրիի հիվանդանոց էին տեղափոխվել 43-ամյա Արթուր Ղազարյանը, 33-ամյա Ստյոպա Նորեյանը, 28-ամյա Սերոբ Նորեյանը, 33-ամյա Ռազմիկ Ադամյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Սերոբ Նորյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել քննչական խումբն ու ոստիկանության Մեղրիի բաժնի փորձագետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր