7997 դիտում
10:08 27-10-2016
Գազի գնի իջեցման երեք տարբերակները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել։ Քննարկումները շարունակվում են։
Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հանձնարարեց այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկել որոշ կատեգորիայի սպառողների համար տարբերակված սակագներ սահմանելու հնարավորությունը, դրանով մի կողմից բիզնեսը խթանելու, մյուս կողմից սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագին սահմանելու նկատառումներով։
Հանձնաժողովում կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծելու դեպքում պետք է նվազի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտը, կամ պետք է բարձրացվեն մյուս սպառողներին մատակարարվող գազի սակագները։ Հանձնաժողովում հույս ունեն, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի կատարել իրենց տրված այդ հանձնարարականը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3451 դիտում
14:02 03-03-2022
Գազի գնի բարձրացումը չի երևալու բաժանորդի վրա. Փաշինյանը խոսել է գազի թանկացման մասին
2460 դիտում
09:59 01-10-2019
Աժիոտաժ գազի գնի շուրջ՝ Պուտինի այցին ընդառաջ. «Հայկական ժամանակ»
2719 դիտում
16:16 08-02-2022
Ներքին շուկայում պարարտանյութի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի զգալի բարձրացմամբ. ՄՊՀ
Այս բաժնից
970 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը