ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ավելի համերաշխ են դառնում ռուսական պատժամիջոցների հարցում. Ջ. Քերրի
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի միջամտելը նույնիսկ ամրապնդում է Եվրամիության հետ ԱՄՆ-ի համերաշխությոնը ՌԴ-ի դեմ պատժամջոցների հարցոմ, հաղորդում է Ra Novosti-ն։
«Ես այս ամսվա սկզբն եղա Բրյուսելում և տեսա, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ մեր գործընկերների հետ միասնական մոտեցում է նկատվում։ Եվրոպան ու ԱՄՆ-ն շարունակում են Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական կոշտ պատժամիջոցները»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը և հավելել, որ իրենց միասնությունը ավելի է հզորանում, մինչ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է միջամտել ԵՄ-ԱՄՆ ժողովրդավարական համակարգի գործունեությանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց երկարաձգել ՌԴ-ի 146 քաղաքացիների ու 37 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները մինչև տարեվերջ։