ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում. Ջոն Քերրի
Միացյալ Նահանգներն աջակցելու է Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում, Վրաստանի անկախության օրվան նվիրված իր շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հաստատակամ է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում իր որդեգրած դիրքորոշման մեջ:
«Պատրաստ ենք օգնել Վրաստանին իրագործել Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև օգնել նրան առաջ գնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»,-ասել է Քերրին: