1751 դիտում
20:07 26-10-2016
ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինին:
Այցի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտում ՀՀ և ՌԴ գործնական կապերի փոխադարձ ընդլայնումն ու համագործակցության ապահովումն է:
Փոխհամագործակցության շրջանակում նախատեսվում է կադրերի վերապատրաստում, փորձի փոխանակում, սեմինարների, կոնֆերանսների, ցուցահանդեսների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպում և անցկացում: Մասնավորապես, համատեղ աշխատանքներ կտարվեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացմանը միտված երկկողմ մոտեցումների մշակման, ինչպես նաև նշյալ ոլորտի տեղեկատվության փոխանակման հարցերով համագործակցության ուղղություններով:
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինը:
Վահե Առաքելյանի խոսքով՝ վերոնշալ հուշագիրը 2015թ.-ին երկու կառույցների միջև ստորագրված համագործակցության փաստաթղթի տրամաբանական շարունակությունն ու սկսած գործընթացի զարգացումն է, ինչը հնարավորություն կըձեռի էլ ավելի ընդլայնել երկու երկրների համագործակցությունը թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի զարգացման և միասնականացման բնագավառում:
Ռուսական կողմի պաշտոնական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ գլոբալիզացման ուղին բռնած արտաքին աշխարհի համապատկերին համադրվելու կարևորագույն գործընթացը ընդհանուր մոտեցումներ մշակելն ու զարգացնելն է. «Ընդհանուր մոտեցումների զարգացումը տերմինաբանության, չափորոշիչների, գնորդի համար տեղեկատվության մատուցման և այլ աշխատանքների վերաբերյալ գործողություններն են, որոնք նպաստելու են շուկայում ապրանքի ներգրավվածությանը, հետևաբար նաև արտադրողների տնտեսական վիճակի բարելավմանը»:
Նմանատիպ նյութեր
826 դիտում
18:00 01-04-2024
Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
1057 դիտում
18:34 27-02-2014
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
1159 դիտում
16:07 28-02-2014
«UWC Դիլիջան» դպրոցի և «Դպրոց կենտրոնների միության» միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
1522 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
946 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am