211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. հրդեհ է բռնկվել «Opel»-ում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3253 դիտում article-date 10:13 27-08-2025
Այսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 40 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ 63-ամյա Մխիթար Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից պարզվում է: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր