211652_close_icon
views-count1099 դիտում article-date 16:07 28-02-2014

«UWC Դիլիջան» դպրոցի և «Դպրոց կենտրոնների միության» միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» տարեկան համաժողովը, որին մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, միության անդամ դպրոցների տնօրեններ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, իր խոսքում նշել է, որ հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումների առաջնորդող ուժն իրավամբ եղել են հենց դպրոցները, որտեղ այս տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ծրագրեր, փորձագիտական քննություն են անցել դասագրքեր և այլն: Նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել, որ միությունը կայացել է. այն, ըստ Կ. Հարությունյանի, ակտիվ գործունեություն է իրականացնում, փորձարկում բազմաթիվ նորարարություններ` հանրակրթության որակի բարձրացման նպատակով: Կ. Հարությունյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի շատ դպրոցներ կներառվեն միության կազմում` կառույցին մաղթելով նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ աշխատանք: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ ցանկացած միություն տարիների ընթացքում պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը` հակառակ պարագայում դադարում է վերջինիս զարգացումը: Նախարարի տեղակալը խոսել է նաև բարեփոխումների ընթացքի, դրանցում հասարակայնության ներգրավման և բազմաթիվ այլ խնդիրների մասին: «Դպրոց-կենտրոններ միության» նախագահ, Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ամփոփել է 2012-2013թթ միության իրականացրած աշխատանքները և ծրագրային ուղղությունները, ինչպես նաև ներկայացրել 2014թ. ծրագրային նոր ուղղությունները: Ընթերցվել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Երևանի քաղաքապետի ուղերձները: Միջոցառմանը ելույթ են ունեցել կրթության ոլորտի այլ պատասխանատուներ, հանդես եկել առաջարկներով և դիտողություններով: Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել միության կայքի շնորհանդեսը, ինչպես նաև ստորագրվել հուշագիր` «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի միջև:

Նմանատիպ նյութեր