211652_close_icon
views-count3116 դիտում article-date 14:54 26-10-2016

Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Օբաման կաշխատի բարձր տեխնոլոգիաների բնագավառում. NYT

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ 2017 թվականի հունվարի 20-ից, գործունեություն կծավալի բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Ինչպես գրում է The New York Times թերթը, անձինք, ովքեր կապված են Օբամայի հետ, վերջին 10 տարիներին կատարել են շուրջ 10 ուղևորություն Կալիֆորնիա նահանգի բարձր տեխնոլոգիաների կենտրոններ, որպեսզի աջակցեն Օբամային՝ հետագայի համար քայլեր ծրագրելու։ Թերթը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ Օբամայի գործունեությունը կապ կունենա Սիլիկոնյան հովտի հետ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների համար կպայքարեն դեմոկրատ թեկնածու Հիլարևի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ նյութեր