ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է նախագահի իր լիազորությունների ավարտից հետո ևս մի քանի տարի մնալ Վաշինգտոնում, որպեսզի իր կրտսեր դուստրը՝ Սաշան, կարողանա ավարտել դպրոցը: Այդ մասին նա հայտարարել է Միլուոքի կատարած այցի ժամանակ, գրում է The Washington Post-ը:
Օբաման ճաշել է ընկերության ռեստորաններից մեկում 4 կանանց և մի տղամարդու հետ, ովքեր ավելի վաղ նրան նամակ էին գրել բուժսպասարկման հասանելիության ծրագրի մասին, որի նախաձեռնողը հենց ԱՄՆ-ի նախագահն է:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին: Ներկայիս նախագահ Օբաման չի կարող 3-րդ անգամ առաջադրվել, իսկ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017 թ-ի հունվարին: