211652_close_icon
views-count1765 դիտում article-date 15:37 26-10-2016

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությոնը։ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված այս միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության նկատմամբ ծառացած արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Նմանատիպ նյութեր