211652_close_icon
views-count1529 դիտում article-date 21:26 28-10-2015

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբում հյուրընկալված միջոցառումը նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը և դրանց դիմագրավելու շուրջ փոխըմբռնման և համագործակցության ձևավորմանը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության:

Նմանատիպ նյութեր