211652_close_icon
views-count2003 դիտում article-date 15:07 26-10-2016

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր