Հոկտեմբերի 8-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
ԱԻՆ մամլո ծառայություն