Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան առինջի 2-րդ միկրոյի թիվ 2/8 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, 11 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2-ի թիվ 140 շենքի բնակարաններից մեկիդռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին․դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կոտրվել է փականի մեջ, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: