211652_close_icon

Չավի. Երբեմն Մոուրինյոն ֆուտբոլի փոխարեն պատերազմ է ցանկանում

views-count4319 դիտում article-date 21:24 25-10-2016
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյի և խոսեպ Գվարդիոլայի միջև հերթական մրցավեճի մասին` Անգլիական լիգայի Գավաթի 4-րդ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման շրջանակներում, որը կկայանա հոկտեմբերի 26-ին: «Երբեմն, երբ Մոուրնյոյի գործերը հաջող են ընթանում, նա ֆուտբոլի փոխարեն պատերազմի է ձգտում, ինչպես դա եղավ «Ռեալում» նրա աշխատանքի ժամանակ: Հուսով եմ, որ Անգլիայում մենք այլևս նման բան չենք տեսնի: Բոլոր դեպքերում համարում եմ, որ Պեպի ու Ժոզեի միջև հակամարտության նոր փուլը ֆուտբոլի համար լավ է: Հատկապես` անգլիական ֆուտբոլի: Երկուսն էլ աշխարհի լավագույն մարզիչներից են և նրանց մրցամարտը ֆուտբոլում` հավանաբար լավագույնն է», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր