«Յուքոմը» վաճառվում է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ օրերս «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:
Մեր տեղեկություններով, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել և դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:
Թե որքանով է վաճառվել փաթեթը, ինչ պայմաններով, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ով է եղել գործարքի նախաձեռնողը` «Յուքոմի» ներկայիս բաժնետերե՞րը, թե ապագա գնորդը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Յուքոմը» գնեց «Օրանժ-Արմենիա» ընկերությունը և իր ֆիքսված հեռախոսակապին ու ինտերնետային ծառայություններին ավելացրեց նաև բջջային կապը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]