211652_close_icon
views-count2768 դիտում article-date 09:45 29-08-2015

«Յուքոմը» մարզահամերգային համալիրից պահանջում է 491 հազար 127 դրամ. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Մինչ կառավարությունը 30 մլն-ով վաճառում է Մարզահամերգային համալիրը անհայտ ընկերության, մեկ տարի առաջ սնանկացած Համալիրի նոր պարտատերեր են սկսել ի հայտ գալ: Ըստ այդմ՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա վճռով սնանկ ճանաչված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերության սնանկության գործով նոր պահանջ է ներկայացրել «Յուքոմ» ընկերությունը: «Յուքոմը» այս տարվա օգոստոսի 17-ին ուշացած հայտ է ներկայացրել՝ որպես պարտատեր գրանցվելու համար: Այն Մարզահամերգային համալիրից պահանջում է 491 հազար 127 դրամ, թերեւս իր մատուցած ծառայությունների համար: Այլ հարց է, թե ինչու է «Յուքոմը» Համալիրի սնանկացումից մոտ մեկ տարի հետո հիշել պարտքի մասին»:

Նմանատիպ նյութեր