1645 դիտում
10:24 25-10-2016
«Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթաց` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 18-ից 21-ը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթաց, որի անցկացման նպատակով Երեւան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը կարեւորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ լեհ գործընկերների փորձը կնպաստի ոստիկանության տվյալ ոլորտում մասնագիտացված ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված է ուսումնասիրել եվրոպական առաջատար երկրների փորձը՝ ոստիկանության գործունեության ներքին վերահսկողության անձնակազմի ընտրության ու տեղաբաշխման, էթիկայի ոլորտում կրթական մեթոդների կատարելագործման, ինչպես եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1110 դիտում
10:37 30-11-2016
«Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով սեմինար՝ ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3374 դիտում
11:08 06-09-2019
«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»․ «Առավոտ»
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ