1110 դիտում
10:37 30-11-2016
«Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով սեմինար՝ ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ նոյեմբերի 29-ից ոստիկանության կրթահամալիրում իր աշխատանքն սկսեց «Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով սեմինարը, որն անցկացնելու նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները:
Ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ կարևորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական սերտ փոխհամագործակցությունն ու հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլինեն արդյունավետ և կիրառելի ամենօրյա աշխատանքում:
Նման դասընթացների կազմակերպումը հատկապես կարևոր են ոստիկանության ծառայողներին կիբերհանցավորության դեմ պայքարում միջազգային լավագույն փորձի օգտագործմամբ մասնագիտական պատրաստականության կատարելագործման համար:
Ոստիկանության շտաբի միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Նորայր Աբգարյանը ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է 2015-2017 թվականների համար:
Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցության զարգացմանը հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
10:24 25-10-2016
«Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթաց` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1966 դիտում
19:37 16-10-2023
Կիբերհանցավորության նոր մեխանիզմ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Այս բաժնից
340 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
472 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
844 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ