211652_close_icon
views-count608 դիտում article-date 15:46 01-06-2015

«Ռազմավարական կառավարում. ոստիկանական կառավարման ստանդարտներ» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. տեսանյութ

2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ մայիսի 25-ից 27-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ «Ռազմավարական կառավարում: Ոստիկանական կառավարման ստանդարտներ» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, որի անցկացման նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մարդկային ռեսուրսների զարգացման վարչության փորձագետները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ով նախ ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության հրավերն ընդունելու համար, ապա կարևորելով եվրոպական երկրների հետ ոստիկանական սերտ փոխհամագործակցությունը՝ հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլինեն արդյունավետ և կիրառելի ամենօրյա աշխատանքում: Նման դասընթացների կազմակերպումը հատկապես կարևոր են ոստիկանության համակարգում ղեկավարների մասնագիտական պատրաստականության կատարելագործման համար: ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սեդրակյանը ներկայացրեց Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է 2015-2017 թվականների համար: Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցության զարգացմանը հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Այդ նպատակով առանձնացվել են առաջնային ուղղություններ և ծրագրի շրջանակներում ոստիկանության ծառայողների համար կկազմակերպվեն մի շարք վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ և ուսումնական այցեր: Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր