211652_close_icon

Միհրան Հարությունյանը ցուցադրել է վիրահատված ձեռքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count22647 դիտում article-date 22:57 23-10-2016
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության ենթարկվելուց հետո արդեն ուղեւորվել է տուն: 27-ամյա ըմբիշը հրապարակել է վիրահատված ձեռքի լուսանկարը: «Վիրահատությունն անցյալում է եւ այսօր մեր առաջին հաղթանակն է: Վիրակապ եւ մենք մեկնում ենք տուն: P.S. ամեն ինչի համար փառք Աստծուն»,- ֆեյսբուքյան էջում գրել է ըմբիշը: Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանի ոտքի ջիլը տեղադրել են ձեռքին: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը հանդես էր եկել վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Ըմբիշն այդ վնասվածքը ստացել էր դեռ 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ: Նյութի աղբյուրը՝ Միհրան Հարությունյանի ֆեյսբուքյան էջ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր