211652_close_icon
views-count26237 դիտում article-date 11:31 25-08-2021

Վիրահատված զինվորին, ով միչև հիմա ցավեր ունի և քայլում է միայն հողաթափերով, տեղափոխել են սահմանային զորամասում ծառայելու. ծնողները ահազանգում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում ապրող Ոսկանյանների ընտանիքը երկար ժամանակ է՝ անհանգստացած է իրենց որդու՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչիկ  Ոսկանյանի առողջությամբ:

Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խաչիկը մասնակցել է 44-օրա պատերազմին, բայց, ցավոք, Շուշիում նոյեմբերի 6-ին վիրավորվել է ոտքից: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զինվորի մայրը՝ Գայանե Ավետսիյանը, ասաց. «Մեր որդուն վիրավորվելուց հետո տեղափոխել են հիվանդանոց և 8 ամիս անց վիրահատել: Սկզբում ասացի, որ չվիրահատեն, բայց բժիշկները պնդեցին, որ բեկորը խորն է և պետք է անպայման վիրահատական միջամտությամբ այն հանել: Վիրահատությունից 2 ամիս չանցած՝ որդուս տեղափոխեցին Կապանի զորամաս՝ ծառայությունը շարունակելու: Ես բազմաթիվ դիմումներ ներկայացրեցի, որ իմ վիրավոր զինվորին ետ բերեն հիվանդանոց, բուժումը շարունակեն, տեղափոխեն վերականգնողական կենտրոն, բայց բոլորը մնացին անպատասխան:

Խաչիկի ոտքը թմրում է, չի կարողանում ճտքավոր կոշիկ հագնել, հողաթափերով է քայլում: Մեր զինվորը ի վիճակի չէ ծառայության: Բժիշկը ասում է, որ զինվորի ցավերը կանցնի տարիների ընթացքում, բայց ինչո՞ւ իմ որդին այդ ցավերով ծառայի, ինչո՞ւ միչև վերջ չբուժվի, նոր գնա, շարունակի»: 

Զինվորի ծնողները դիմեցին պատկան կառույցներին, ղեկավար կազմին՝ խնդրանքով, որ որդուն հետ բերեն հոսպիտալ, բուժումը ավարտի, ցավերը անցնեն, նոր գնա, շարունակի իր ծառայությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր