211652_close_icon

Ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին

views-count2035 դիտում article-date 15:18 23-10-2016
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» վանքի ավտոճանապարհին ծառ է կոտրվել և ընկել՝ դարձելով միակողմանի երթևեկելի. ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Դիլիջանից դեպի «Հաղարծին» վանք տանող ավտոճանապարհի 14-րդ կմ-ին: Փրկարարները մասնատել են ծառի ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր