211652_close_icon
views-count15155 դիտում article-date 19:31 22-10-2016

Սերկևիլը համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ․ հետաքրքիր փաստեր

Միջերկրածովյան երկրներում հնագույն ժամանակներից սերկևիլը համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ, ի պատիվ Վեներա աստվածուհու։ Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովացուցիչ ըմպելիքների, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։ Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։ Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ՝ լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։ Սերկևիլից դեղորայքները օգտագործում են որպես տոնիկ։ Սերկևիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Որպես միզամուղ միջոց՝ այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթևացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը՝ մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար։

Նմանատիպ նյութեր