3295 դիտում
13:38 22-10-2016
Յամալում ուղղաթիռի վթարի հետևանքով 19 մարդ է զոհվել
Յամալում՝ Ուրենգոյ բնակավայրի մոտ, Ми-8 ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամներն ու ուղղաթիռի ուղևորները, փրկվել է 3 մարդ, հաղորդում է gazeta.ru-ն։
Ըստ տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության՝ ուղղաթիռը, որում եղել են «Ռոսնեֆթ» ընկերության կապալառու կազմակերպության աշխատակիցները, թռչում էր Սուզունի հանքավայրից դեպի Նոր Ուրենգոյ։ Վթարի մասին առաջին հաղորդագրություններից հետո պարզվել է, որ «Սոկոլ» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որից հետո շրջվել է։
Հաղորդվում է, որ վիրավորներից երկուսին տեղափոխել են Նովոզապոլյարնիի, իսկ մեկին՝ Ուրենգոյի հիվանդանոց։
Վթարի հնարավոր վարկածներից են համարվում վատ եղանակային պայմանները, ըեխնիկական անսարքությունը, ինչպես նաև ուղղաթիռի շահագործման կանոնների խախտումը։
Իրա հերթին, URA.ruկայքը հայտնում է, որ կործանված ուղղաթիռը տեխնիկական զննում չէր անցել։
Նմանատիպ նյութեր
42645 դիտում
23:18 11-11-2017
Ռուսական Յամալում բյուջեի հաշվին 133 հազ. դոլարով ունիտազ են ձեռք բերել՝ բարձրաստիճան հյուրերի համար
1737 դիտում
22:10 18-03-2014
Սիեթլի քաղաքի կենտրոնում ուղղաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով 2 մարդ է մահացել
Այս բաժնից
928 դիտում
19:19 14-01-2025
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
724 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
841 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում