Սիեթլի քաղաքի կենտրոնում ուղղաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով 2 մարդ է մահացել
Ամերիկյան Սիեթլի քաղաքի կենտրոնում ուղղաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով 2 մարդ է մահացել, այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ուղղաթիռն ընկել է երկու ավտոմեքենաների վրա, որոնք այրվել են: Նշվում է, նաև, որ ուղղաթիռը տեղափոխել է լրագրողների, և բացի 2 մահացածներից նաև կան վիրավորներ:
Վթարի վայրում սև ծուխ է բարձրացել և պահանջվել է նաև հրշեջների օգնությունը: