Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել, նրանց թվում բարձրաստիճան սպաներ են. Yelaket.am
Ադրբեջանում այսօր կործանված ռազմական ուղղաթիռում եղել է 18 մարդ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 14 մարդ մահացել է, չորսի վիճակը ծանր է, հայտնում է Yelaket.am-ը։
Նշվում է նաև, որ վիրավորների և մահացածների թվում կան բարձրաստիճան սպաներ։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ երեքշաբթի օրը «Գարահեյբատ» զորավարժարանում ուսումնական թռիչքներ կատարելիս Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ է կործանվել։ `