Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ևս մեկ օրով միակողմանի հրադադար է հայտարարվել Հալեպում, որի նպատակն է խաղաղ բնակչության տարհանումը արևելյան Հալեպից:
Հայտնվում է նաև, որ մոտ տասներկու հազար գրոհայիններ են կուտակվել Հալեպի արվարձաններում՝ քաղաքի վրա գրոհը վերսկսելու համար:
Գրոհայինների շարքերում մոտ 30 անձնասպան ահաբեկիչներ կան,- նշում է ռուսական կողմը: